
Եթե ձեր խանութում նշել եք, որ ապրանքների առաքումը վճարովի է, ապա պատվիրելիս դուք ապրանքը ուղարկում եք հաճախորդին Հ Ա Յ փոստով, իսկ մենք գնումների համար վճարելիս հաճախորդից պահում ենք ծանրոցն ուղարկելու գումարը՝ համաձայն Հ Ա Յ ՓՈՍՏԻ սակագների և վերադարձնում ենք ձեզ:
Եթե ձեր խանութում նշել եք, որ ապրանքների առաքումն անվճար է, ապա վաճառողն ինքն է վճարում առաքման համար։
Հաճախ վաճառողները ապրանքի գումարին ավելացնում են առաքման ծախսերը և նշում, որ առաքումն անվճար է: Անվճար առաքումը սովորաբար գրավում է հաճախորդներին:
Եթե դուք ապրանք եք վաճառում ամբողջ աշխարհում ապա մենք ձեր ապրանքների էջերում տեղադրում ենք ամեն երկրի համար նախատեսված առաքման գինը, պատվիրելիս դուք ապրանքը ուղարկում եք հաճախորդին, իսկ գնումների համար վճարելիս մենք հաճախորդից պահում ենք ծանրոցն ուղարկելու գումարը ու վերադարձնում ենք ձեզ: